«Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում». Տեր Փառեն
120
Այսօր, 00:30
![]() Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը, հոգևոր կյանքին ընդհանրապես։ Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում։ Չե՞ք հասկանում, որ բաժանումի, անջատումի, քաոսի համահեղինակներ եք դառնում։ Չե՞ք տեսնում, որ չարություն սերմանողները, հայհոյալից բերան ունեցողները հաշվում են ձեզ և չարն ինքը ուրախանում ու ցնծում է։ Ինչպես կասեր մտածողը՝ «խղճի վաճառքի գինարբուք է սա»։ Հասկացե՛ք, մի կողմում ամոթն է և քաոսը, մյուս կողմում հավատարմությունն է և հոգևոր անդորրը։ Ափսոս եք, ձեզ մի՛ վնասեք։ Սա էլ է անցնելու։ Աստված օգնական, ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ»: Աղբյուրը` Տեր Փառեն Առաքելյան |

«Առողջապահական ռոմանտիկա՝ 2000 դրամի շրջանակում»․ Անուշ Պողոսյան
8200:42
«Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում». Տեր Փառեն
6700:30
«Եթէ վերջին հոգևորականն անգամ մնամ, մնալու եմ Մայր Աթոռի կողքին»․ Սերոբ քահանա Ազարյան
7600:18
«Նիկոլադավանություն ընդունած քահանաները պատասխանատվություն են ստանձնում քաղբանտարկյալների տառապանքների համար». Ռուբեն Մելիքյան
6200:06
«Դուք սկսում եք ծառայել մի մարդու, որի օրոք Հայաստանը դժբախտացել է»․ Լիլիթ Բլեյան
6300:00
«Չարն ընտրեցիք ու նրա չար խորհուրդների և չար գործերի կամարարները դարձաք». Վահե Բեգոյան
84Երեկ, 23:54
