Երևան`   -6 °C
Այսօր`   Կիրակի, 11 հունվարի, 2026 թ.

«Մարդիկ պատմություն են հորինում ու աշխարհով մեկ տարածում»․ Գրիշա Սանդալյան

95
Երեկ, 10:30
«Մարդիկ պատմություն են հորինում ու աշխարհով մեկ տարածում»․ Գրիշա Սանդալյան

Հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Բասարգեչար» գինին է, որն արտադրված է Ադրբեջանում։ Այն պիտակավավորված է Սևանա լճի պատկերով «Գյոյչա» անվանմամբ, այն շրջապատված Սևանալճի ավազանի գյուղերով և քաղաքներով, որոնք ունեն ադրբեջանական անուններ։ Եվ այսօր այս գինին ողողված է Չինական շուկայում։ Համոզված եմ նաև տարբեր երկրներում։
Մեր սիմվոլներն են անվանափոխվում ու որպես իրենց պատմություն, կամաց - կամաց թափառում են աշխարհում ։
Իսկ դուք դրել եք՝ ադրբեջանական բենզին, հա՛ բենզին…
Մարդիկ պատմություն են հորինում ու աշխարհով մեկ տարածում»։

Աղբյուրը`   Գրիշա Սանդալյան