1 տոննա կոկաինի գործով ևս մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ 1 տոննա կոկաինի հանրահռչակ քրեական գործով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից բացի ևս մեկ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվել։ Հայտնել էինք, որ Հայաստանի վերջին տասնամյակի ամենախոշոր թմրանյութային՝ 1 տոննա կոկաինի քրեական գործը դատարանում է: Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Գնել Գասպարյանին: Քրեական գործով մեղադրյալի աթոռին են 5 անձ։ Սամվել Սեմյոնի Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև խմբի կազմում, նախնական համաձայնությամբ թաքցնելով մաքսային հսկողությունից ՀՀ պետական սահմանով ապօրինի է տեղափոխել վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոցը: Մեղադրյալներ են Մելիտա Ղազարյանը, Լևոն Աթաջանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը , Գագիկ Բադալյանը: Հիշեցնենք, որ գործի շրջանակում ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ «Մրգենի» ՍՊԸ-ի փաստացի սեփականատերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ընկերության տնօրեն Լևոն Աթաջանյանը (ՌԴ քաղաքացի) և պահեստապետ Ս.Գ-ն ներգրավված են եղել նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ մեկ տոննա կոկաին ներմուծելու ու իրացնելու գործընթացում: Ավելին՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մյուսների նկատմամբ կիրառվել էր կալանք. նրանք ավելի ուշ ազատ արձակվեցին։ Հավելենք, որ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսի 27-ին, ինչը քաղաքական առումով գործին հավելում է լրացուցիչ ստվեր։ Սկզբում հաղորդվեց՝ մոտ մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել, ապա ԱԱԾ տնօրենը ԱԺ-ում հստակեցրեց՝ իրական քաշը 788 կգ է, 42 արկղ, յուրաքանչյուրը՝ 20-25 կգ, որը հաստատվել էր փորձաքննությամբ։ Բայց գործի ճշգրտումը չփրկեց իրավապահ համակարգին իրավական քաոսից։ Մոտ 2 տարի Քննչական կոմիտեն չուներ հստակ ճանապարհ՝ գործը տանի դատարան, թե դադարեցնի հետապնդումը, արդյունքում գործը մտավ դատարան։ Ինչ է սպասվում՝ կհետևենք գործի ընթացքին»։ |

«Առողջապահական ռոմանտիկա՝ 2000 դրամի շրջանակում»․ Անուշ Պողոսյան
8200:42
«Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում». Տեր Փառեն
6700:30
«Եթէ վերջին հոգևորականն անգամ մնամ, մնալու եմ Մայր Աթոռի կողքին»․ Սերոբ քահանա Ազարյան
7600:18
«Նիկոլադավանություն ընդունած քահանաները պատասխանատվություն են ստանձնում քաղբանտարկյալների տառապանքների համար». Ռուբեն Մելիքյան
6200:06
«Դուք սկսում եք ծառայել մի մարդու, որի օրոք Հայաստանը դժբախտացել է»․ Լիլիթ Բլեյան
6300:00
«Չարն ընտրեցիք ու նրա չար խորհուրդների և չար գործերի կամարարները դարձաք». Վահե Բեգոյան
84Երեկ, 23:54
