Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ.

«Չփորձենք անձանց էմոցիաների վրա քաղաքական կապիտալ հավաքել». Վլադիմիր Վարդանյան

126
Երեկ, 22:12
«Չփորձենք անձանց էմոցիաների վրա քաղաքական կապիտալ հավաքել». Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կատարվող վերանորոգման աշխատանքները: «Հուշահամալիրը նաև ինժեներական կառույց է, իսկ ինժեներական կառույցները վաղ թե ուշ վերանորոգման կարիք են ունենում: Առաջին 3 սյուները կվերանորոգվեն մինչև ապրիլի 24-ը, ապրիլի 24-ից հետո կշարունակվի մյուս սյուների վերանորոգումը: Անհրաժեշտ է, որ հուշահամալիրը լինի այնպիսի վիճակում, որպեսզի մենք էլ կարողանանք մեր սերունդներին փոխանցենք հուշահամլիրի այնպիսի տեսք, որը յուրաքանչյուրիս պատմական հիշողությունը կշարունակի պահել վառ...Սալիկների պոկվելու և ընկնելու, կամ մարդկանց վնասելու վտանգը շատ էր:

Կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել Ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման աշխատանքները: Սա մեր բոլորի կոլեկտիվ հիշողության մասն է, չմոռանանք դրա մասին և չփորձենք անձանց էմոցիաների վրա քաղաքական կամ այլ տեսակի կապիտալ հավաքել»,- նշել է Վարդանյանը: