Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ.

«Իշխանությունը մշտական կռվի մեջ է հեղինակություն ունեցող անձանց ստվերների դեմ»․ Տիգրան Աբրահամյան

114
Երեկ, 21:24
«Իշխանությունը մշտական կռվի մեջ է հեղինակություն ունեցող անձանց ստվերների դեմ»․ Տիգրան Աբրահամյան

«Նարեկի ու Վազգենի գործով ամոթալի որոշումից հետո «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ գնացի՝ հանդիպելու «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին և Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին:
Առաջիկայում Համբարձումյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստն է, որտեղ արդարադատությունը բախվում է քաղաքական շանտաժին ու սա մի երկրում, որտեղ իշխանությունը օրենքն ու սահմանադրությունը մեկնաբանում և կիրառում է՝ ըստ օրվա տրամադրությունների:
Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու կալանավորի/դատապարտյալի կարգավիճակը միմյանց հետ որևէ առնչություն կամ հատում չունեն, բայց իշխանությունն ունի իր հաշվարկները և մշտական կռվի մեջ է անուն և հեղինակություն ունեցող անձանց ստվերների դեմ:
Ազատությո՛ւն Դավիթ Համբարձումյանին, Աշոտ Մինասյանին, Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր բոլոր հայրենակիցներին»: