«Ռուս զինվորականները հրաժարվել են կապ հաստատել ԱՄՆ-ի հետ»․ Թրամփ
976
Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ., 13:23
![]() Ատլանտյան օվկիանոսում ամերիկյան զինվորականների կողմից կալանված ռուսական դրոշի տակ նավարկող «Մարիներ» լցանավն ուղեկցվում և պահպանվում էր ռուսական նավերի կողմից, սակայն նրանք որոշել են «չկապնվել» Միացյալ Նահանգների հետ և հեռացել են։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Գիտեք, մենք կալանել ենք ռուսական բեռնատար նավ, որը հասել է այնտեղ։ Այնտեղ ռուսական նավեր կային, որոնք պահպանում էին այն։ Նրանք որոշել են չկապնվել մեզ հետ, ուստի մենք վերցրեցինք նավը։ Նավթը հիմա բեռնաթափվում է»,- ասել է Թրամփը։ Նշենք, որ նավը կալանվել էր հունվարի 7-ին։ ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պնդմամբ՝ նավը կալանվել է ամերիկյան պատժամիջոցները խախտելու համար: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
