Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ.

«10 սողունների միջոցով կստեղծի Հայաստանի առաքելական եկեղեցի»․ Հովիկ Աղազարյան

89
Երեկ, 14:42
«10 սողունների միջոցով կստեղծի Հայաստանի առաքելական եկեղեցի»․ Հովիկ Աղազարյան

«Շուտով այդ 10՝ արդեն 11, սողունների միջոցով Նիկոլ Փաշինյանը կկազմակերպի և կստեղծի Հայաստանի առաքելական եկեղեցի»,- նման կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով եկեղեցու դեմ իշխանությունների արշավը:

«Իր նպատակը կաթողիկոսին հեռացնելը կամ եկեղեցին բարենորոգելը չէ, որովհետև, եթե ինքն իրապես եկեղեցին բարենորոգելու նպատակ ունենար, ապա դա կարելի էր անել օրենսդրական փոփոխությունների, եկեղեցու հետ համագործակցելու հիման վրա։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի իսկական նպատակը Հայաստանի առաքելական եկեղեցի ստեղծելն է, որը պետք է հանդիսանա իր ցնորական գաղափարի՝ չորրորդ հանրապետության հենասյուներից մեկը»,- հավելել է Աղազարյանը։

Հովիկ Աղազարյանի ճեպազրույցը