Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.

Հայտնի է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստի օրը

103
Երեկ, 12:48
Հայտնի է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստի օրը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունվարի 9-ին ժամը 14:00-ին Մասիվի դատարանում (հասցե՝ Գյուլիքևխյան 20) դատավոր Մ.Շահվերդյանի նախագահությամբ տեղի է ունենալու քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ «Իմնեմնիմի-2» քրեական գործով առաջին դատական նիստը, որում քննարկվելու է նրանց խափանման միջոցի հարցը։
Դատական նիստը դռնբաց է։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ տղաներն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից՝ իրենց հեղինակային փոդքաստի եթերով ԱԺ նախագահի ծանր վիրավորանքին կոշտ պատասխան տալու համար։ Տղաների արարքը դատախազությունը որակել է խուլիգանություն, մինչդեռ նրանց առաջինը վիրավորանք հասցնողի արարքին իրավական գնահատական չի տրվել։
Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Ա.Բաբայան, Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռ.Մելիքյան»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան