«Սա երեսպաշտություն ու ցինիզմ է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե նախորդ տարի մի թոշակառու դժգոհել է, որ թոշակով չի կարողանում տաքացնել տունը, իսկ ինքը հետո ուսումնասիրել է դեպքը և պարզել, որ ոչ թե թոշակի խնդիր է, այլ պատուհանների ու դռների, որոնք երևի թե՝ դատելով Փաշինյանի պատմությունից, այսպես ասած՝ փչում են: Ընդ որում, բոլորովին բացառված չէ, որ ինքնին այդ պատմությունն է «փչոց», այն էլ՝ գուցե հերթականը, ինչպես պարզվել է բազմիցս: Բայց, առաջնորդվենք իրականության կանխավարկածով ու շարունակենք: Նիկոլ Փաշինյանն ըստ այդմ ասում է, թե թոշակը 20 հազար դրամով ավելացնելու դեպքում նա տունը տաքացնելու համար կծախսեր արդեն ավելի շատ, բայց մեկ է՝ տունը դարձյալ չէր տաքանա: Այսպիսով պարզ է դառնում, թե ինչու են օրինակ պատգամավորներին տվել 3 միլիոն դրամ տոնական պարգևավճար, իսկ թոշակները չեն բարձրացնում անգամ 20 հազար դրամով: Որովհետև, եթե թոշակառուներն ուզում են շատ փող ստանալ, պետք է լուծեն իրենց դռների ու պատուհանների հարցը: Օրինակ, իշխանական պատգամավորներն այդ հարցերը լուծել են հիմնարար կերպով՝ ոչ միայն նոր դռներ ու պատուհաններ, այլ ամբողջական նոր բնակարաններ ու առանձնատներ են գնել: Ու քանի որ ամեն ինչ նոր է՝ բնակարանից մինչև դուռ և լուսամուտ, ստանում են 3 միլիոն դրամ տոնական պարգևավճար: Այնպես որ, թոշակառուներն էլ թող նախ իրենց պատուհանների ու դռների հարցերը լուծեն, հետո նոր դժգոհեն ցածր թոշակներից: Կասեք, թե սա երեսպաշտություն ու ցինի՞զմ է: Դե իհարկե: Մարդը, կամ մարդիկ, որոնք օրինակ ամենավերջին բնութագրերով «կպատվեին» Սերժ Սարգսյանին, եթե նա հանկարծ հնչեցներ այն, ինչ այսօր Նիկոլ Փաշինյանը, այսօր ամենավերջին բառերով բնորոշում են նրանց, ովքեր մատնացույց են անում քաղաքացի, առավել ևս թոշակառուի հասցեին այս ցինիզմն ու երեսպաշտությունը: Բայց, իհարկե, ամեն ինչ կարծում եմ դեռ առջևում է: Օրինակ՝ հայտարարությունը, թե՝ ով խոսում է թոշակի բարձրացումից, ուզում է իջեցնել Հայաստանի ինքնիշխանությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնական համաձայնեցման»․ Զելենսկի
14117:42
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մինչև 15,000 զինվորական կուղարկեն Ուկրաինա․ #The Times
14217:30
«Թրամփը քանդում է միջազգային կառույցները՝ դիտարկելով, որ դրանք չեն համապատասխանում ԱՄՆ շահերին»․ Արթուր Սաքունց
9917:12
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կիրառում է նոր համակարգ
10917:09
«Փաշինյանը փորձում է ստեղծել սեփական աղանդապետությունը»․ Արմեն Հովասափյան
10816:48
«Սա երեսպաշտություն ու ցինիզմ է»․ Հակոբ Բադալյան
9616:18
