«Եթե 20000 դրամ բարձրացնենք թոշակը, քաղաքացին տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27000, այլ` 35000 դրամ». Նիկոլ Փաշինյան
![]() «Նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած իմ խոսակցության ժամանակ նա ասում էր, որ հիսունքանի հազար դրամ թոշակ է ստանում և դրանից մոտավորապես 27-28000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում, և ասում էր, որ կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը գոնե կարողանա տաքանալ»,- այս մասին այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով, կոնկրետ տնով։ Ես արձանագրեցի ինձ համար, որ եթե մենք, օրինակ, վերցնենք և 20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա և տունը տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27000 դրամ, այլ ծախսելու է 35000 դրամ, բայց տունը միևնույն է չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պատուհաններից, վերջացրած դռներով, պատերով և այլն և այդպես շարունակ։ Մենք սովորաբար ի՞նչ ենք անում. ասում ենք՝ դե 27000 դրամը քիչ է տունը տաքացնելու համար, եկեք ծախսենք 35.000 դրամ, բայց մեկ է 35.000 դրամով էլ տունը չի տաքանում։ Տունը տաքացնելու համար մենք ընդհակառակը՝ պետք է, մեծ հաշվով, փորձենք ծախսել ավելի քիչ, ասենք 18.000 դրամ և ներդրումներ անենք, որպեսզի տունը, բնակարանը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի»,- հավելեց Փաշինյանը։ |

«Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները». Արա Պողոսյան
11111:00
ԱՄՆ-ն հարվածել է Իրանում գտնվող ավելի քան 300 թիրախների
14009:57
«Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը». ԻՀՊԿ ՌԾՈՒ
11009:30
«Բռնակալները ժողովրդի անունից են հանդես գալիս»․ Ստեփան Դանիելյան
22803:06
Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին
280Երեկ, 22:18
«Վարչական ռեսուրսի չարաշահում եղել է, իշխանության կողմից ատելության խոսք տարածվել է. ՍԴ որոշմամբ սա արձանագրվել է»․ Արամ Վարդևանյան
185Երեկ, 21:36
