«Վթարների վերաբերյալ վերջնական վերլուծությունն ընթացքի մեջ է»․ Մեսրոպ Մեսրոպյան
![]() «Ընդհանուր ինֆորմացված եմ, բայց վթարների վերաբերյալ վերջնական վերլուծությունն ընթացքի մեջ է, կհասկանամ ինչ հիմնական հետևանքների պատճառով են անջատումները եղել, բայց դա կարիք ունի մասնագիտական խորը ուսումնասիրության»,- անդարադառնալով ամանորի նախաշեմին տեղի ունեցած հոսանքազրկումներին՝ մասնավորապես «Վարդաշենի» ենթակայանի վթարին, ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու վերաբերյալ «Տաշիր գրուպ» ընկերության բողոքարկման գործընթացը, նաև, թե ինչքան գումար պետք է վճարի պետությունը կամ ընկերությունը, որը կցանական գնել ՀԷՑ-ը։ «Բողոքարկման հարցը գտնվում է դատարանների իրավասության ներքո, ես կանխատեսումներ չեմ կարող անել։ Իսկ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում կառավարությունը և ընկերությունը պետք է բանակցեն գնի և սեփականության իրավունքի փոխանցման շուրջ։ Եթե չլինի փոխհամաձայնություն կամ բանակցությունները չեն ավարտվի որևէ թվի շուրջ՝ դրան կհաջորդի սահմանադրական գերակա շահ ճանաչելու ճանապարհով սեփականության իրավունքը վերցնելու հարցը։ Ընթացքն այսպիսին է, բայց թվերի մասին առայժմ խոսել չեմ կարող»,- նշել է ՀԾԿՀ նախագահը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
