Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.

«Աշխատանքային պայմանագրերն այսուհետ կնքվելու են միայն էլեկտրոնային տարբերակով»․ Ժորա Սարգսյան

88
Երեկ, 12:12
«Աշխատանքային պայմանագրերն այսուհետ կնքվելու են միայն էլեկտրոնային տարբերակով»․ Ժորա Սարգսյան

«Այս տարվա հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային եղանակով, որը հնարավորություն կտա և՛ աշխատողների, և՛ գործատուների համար մի շարք խնդիրներ լուծել»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ «Բազմիցս խնդիրներ են արձանագրվել, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը. այս համակարգի ներդրմամբ գործատուներն ու աշխատողներն այսուհետ կունենան օրինակելի ձևով կազմված պայմանագիր։

Մյուս խնդիրը, որ կլուծվի՝ այն է, որ մենք հանդիպել ենք դեպքեր, երբ աշխատողներն այդպես էլ չեն ստացել իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը, կամ ստացել են ավելի ուշ՝ քան նախատեսված է աշխատանքային օրենսդրությամբ։ Համակարգի ներդրմամբ պայմանագիրը ստեղծվում է օնլայն հարթակում և աշխատողը, երբ կստորագրի, անմիջապես կտեսնի իր պայմանագիրը «Ես եմ» Self-portal հարթակում։

Երրորդ խնդիրը, որ լուծվում է համակարգի ներդրմամբ, վերաբերում է տեսչական վերահսկողական մեխանիզմներին, այսինքն, երբ որ ստուգում կբացվի գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մասով, հնարավորություն կտրվի միանգամից տեսնել, թե ինչ պայմանագիր կա կողմերի միջև կնքված, ինչ փոփոխություններ են կատարված և տվյալ պահին ինչի վիճակում են գտնվում հարբերությունները։ Եթե նախկինում եղել են դեպքեր, երբ ստուգումներից առաջ հետին ամսաթվով պայմանագրեր են կնքվել, այժմ դա անելը հնարավոր չի լինի»,- մանրամասնել է պաշտոնյան:

Ժորա Սարգսյանի, Աննա Պողոսյանի ասուլիսը