Հայտնի են 2026 թվականի վարժական հավաքների ժամկետները
![]() Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում ներառված է 2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշման նախագիծը։ «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. 2026 թվականի ընթացքում հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ 1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ. 2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ. 3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ. 4) 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ. 5) 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ. 6) 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ. 7) 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ: 2. Սահմանել, որ. 1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով. 2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով»,- նշվում է որոշման մեջ: |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
