Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.

«Բյուջեն հավաքագրվում է այն պահից, երբ որ Նոր տարվա զանգերը խփում են, ու շամպայնի բաժակները բարձրացնում ենք»․ Նիկոլ Փաշինյան

118
Երեկ, 12:06
«Բյուջեն հավաքագրվում է այն պահից, երբ որ Նոր տարվա զանգերը խփում են, ու շամպայնի բաժակները բարձրացնում ենք»․ Նիկոլ Փաշինյան

«Սա ուղենիշ է և հայտարարություն է մեր մտադրությունների մասին»,- այս մասին այսօր կառավարության նիստում «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» հարցի զեկուցման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետական բյուջեն մտադրությունների մասին հայտարարություն է։ Մեր իրականության մեջ հաճախ այս նրբությունը չի ընկալվում, որովհետև երբ որ տարվա բյուջետային տարին սկսվում է, ոմանց թվում է, թե կառավարությունում կա մի սենյակ, որտեղ որքան պլանավորել ենք, այդքան տրիլիոն գումարը դրած է, և մենք ամեն շաբաթ կամ ամեն օր գնում հաշվում ենք, կանխիկ կամ անկանխիկ բաշխում ենք։ Ոչ դրա մասին չի բյուջեն։ Բյուջեի հավաքագրումը սկսվում է տվյալ տարին սկսելու առաջին վայրկյաններից․․․ Տվյալ տարվա բյուջեն սկսում է այն պահից, երբ որ Նոր տարվա զանգերը սկսում են խփել, ու շամպայնի բաժակները բարձրացնում ենք։ Այդ տարվա բյուջեի հավաքագրումը այդ պահին զրո է։ Այդ պահից ամեն ՀԴՄ, ամեն գործարք գեներացնում է եկամուտներ և բյուջեն հավաքագրվում է»,- նշեց՝ Փաշինյանը՝ հավելելով՝ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները կատարել ենք 100,2 տոկոսով, այսինքն՝ որոշակիորեն գերակատարել ենք։

«Բյուջեն հավաքագրվում է այն պահից, երբ որ Նոր տարվա զանգերը խփում են ու շամպայնի բաժակները բարձրացնում ենք»․ Նիկոլ Փաշինյան