Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.

«Հերիք է հայաստանցիներին փորձաճագարի տեղ դնեք»․ Ոսկան Սարգսյան

95
Երեկ, 15:12
«Հերիք է հայաստանցիներին փորձաճագարի տեղ դնեք»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերիք է հայաստանցիներին փորձաճագարի տեղ դնեք։
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում առողջության ապահովագրության համակարգի ներդրման դժվարություններից է խոսել՝ ասելով. «Հիմա ընկնելու ենք անխուսափելիորեն, պետք է ուշադիր լինենք, բայց պետք է ընկնենք, վեր կենանք, նորից փորձենք, նորից շարունակենք, ,ճանապարհը դա է»։

Գրեթե 8 տարի կառավարման ձեր փորձերը փորձանք են դարձել հայաստանցիների համար, հերիք է մարդկանց փորձաճագարի տեղ դնեք։
Նիկոլ Փաշինյան, քո խոսքերով՝ 7 տարի առաջին դասարանում մնացածները չեն կարող արդյունավետ կառավարում իրականացնել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան