«Այն փաստը, որ Ամանորի գիշերը հոսանքազրկվել են բնակավայրեր, ցույց է տալիս նախորդիվ շրջանում ՀԷՑ-ի կառավարման արդյունքները». Նիկոլ Փաշինյան
![]() «Կարծում եմ՝ այն փաստը, որ եղել են մարդիկ, որոնք Ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որոնք որ նախորդիվ շրջանում իրականացվել են ՀՀ էլեկտրական ցանցերում, և այն պրոցեսները, որ վերջին շրջանում տեսել եք՝ սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները՝ մասնավորապես ՀՀ մարզային բնակավայրերում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ եթե վերջին 6 ամսվա ընթացքի պրոցեսները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ ավել: «Ես հիմա շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ ՀՀ-ում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար՝ թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում: Ռոմանոս Պետրոսյանի և մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ ՀՀ-ում չկա գոնե 1 ընտանիք, պետական հիմնարկ, զորամաս, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել»,-հավելել է Փաշինյանը: |

«ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնական համաձայնեցման»․ Զելենսկի
14117:42
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մինչև 15,000 զինվորական կուղարկեն Ուկրաինա․ #The Times
14217:30
«Թրամփը քանդում է միջազգային կառույցները՝ դիտարկելով, որ դրանք չեն համապատասխանում ԱՄՆ շահերին»․ Արթուր Սաքունց
9917:12
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կիրառում է նոր համակարգ
10917:09
«Փաշինյանը փորձում է ստեղծել սեփական աղանդապետությունը»․ Արմեն Հովասափյան
10816:48
«Սա երեսպաշտություն ու ցինիզմ է»․ Հակոբ Բադալյան
9616:18
