«Ընկնելու ենք անխուսափելիորեն, պետք է ուշադիր լինենք, որ ընկնելուց ջարդուփշուր չլինենք»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ինչքան ուզում ես տրինաժոռի վրա պարապի, երբ որ դուրս եկար կյանք, չգիտես՝ ինչ է տեղի ունենալու․․․ Հետևաբար այո, առողջության ապահովագրության համակարգն այն բանն է, որ մենք տրինաժոռի վրա պարապել ենք, հետո ասել ենք՝ չէ, ոնց որ պատրաստ չենք, եկեք նորից պարապենք, կես տարի էլ ենք պարապել, հետո էլի կես տարի էլ․․․ Քանի անգամ հետաձգել ենք, հիմա դուրս ենք եկել կյանք»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա ընկնելու ենք անխուսափելիորեն, պետք է ուշադիր լինենք, որ ընկնելուց ջարդուփշուր չլինենք, բայց պետք է ընկնենք, վեր կենանք, նորից փորձենք, նորից շարունակենք, և դա է ճանապարհը․․․ Դա պետք է առաջին հերթին ՀՀ քաղաքացիներին և նաև ՀՀ տնտեսությանը։ Շատ բարդ համակարգ է ներդրված, ուշադիր պետք է լսենք քննադատությունները, փլուզման և կործանման մասին տեղեկատվությունները, բայց չենք վախենում, փորձում ենք գնալ ռացիոնալ հատիկի ետևից և խնդիրները լուծել»,- ընդգծել է Փաշինյանը։ |

«ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնական համաձայնեցման»․ Զելենսկի
14117:42
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մինչև 15,000 զինվորական կուղարկեն Ուկրաինա․ #The Times
14217:30
«Թրամփը քանդում է միջազգային կառույցները՝ դիտարկելով, որ դրանք չեն համապատասխանում ԱՄՆ շահերին»․ Արթուր Սաքունց
9917:12
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կիրառում է նոր համակարգ
10917:09
«Փաշինյանը փորձում է ստեղծել սեփական աղանդապետությունը»․ Արմեն Հովասափյան
10816:48
«Սա երեսպաշտություն ու ցինիզմ է»․ Հակոբ Բադալյան
9616:18
