Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.

«Պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի»․ Նիկոլ Փաշինյան

130
Երեկ, 14:30
«Պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի»․ Նիկոլ Փաշինյան

«Պետական որոշակի ատրիբուտներ կան, որ պարտավոր ենք պահել և այդ ատրիբուտները պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չի, այլ պետական արարողակարգերի հարց է, և մենք պետք է փորձենք այդ ատրիբուտները մաքսիմալ պահել»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ծառայողական մեքենայի համարանիշի փոփոխության վերաբերյալ հարցին։

«Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ՝ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող ՍՍ տառերը արձանագրվել են որպես Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառեր, մենք կարծում ենք, որ պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն՝ ես էլ հիմա չպիտի գրեմ՝ «ՆՓ 001»։ Այս դեպքում պետական ընտրության հարց է, դա արվել է, որպեսզի արարողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն»,- պարզաբանել է Փաշինյանը։

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրված չզեկուցվող հարցերից մեկով առաջարկվել է ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշի «001UU» թվերի և տառերի հավաքածուն փոխարինել միայն «1» թվով»։ Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի է առնվել միջազգային փորձը։

«Պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի»․ Նիկոլ Փաշինյան