«Մեղադրողներին ասում եմ՝ եթե իրավական մասը շրջանցելու եք, տղամարդկություն ունեցեք՝ բարոյական մասը մի շրջանցեք». Բագրատ Սրբազան
![]() «Այս գործերի մեջ, որոնք կես աչքով եմ կարդացել, կան տեղեր, որտեղ նշվում է, որ խոսում են ինչ-որ մարդիկ, որոնց անուններ են վերագրված, և հանկարծ գալիս է մի տեղ և ասում են՝ չի լսվում: Արդյոք հնարավոր չէ, որ հենց այդ հատվածները կտրել, մաքրել են, խմբագրել են և գրել են՝ չի լսվում»,- Դատական նիստում ասել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը: Նա ընդգծել է, որ ամբողջ գործը համարում է, որ գոյություն չունեցող է, եթե գործի ամբողջ ծավալի՝ գաղտնալսումների գրեթե 30 տոկոսը չի լսվում: «Չլսվող և փորձաքննություն չանցած գաղտնալսումներով ո՞նց եք այս մարդկանց ինչ-որ բան վերագրում՝ ինձ էլ ներառյալ: Դուք եք արել ուրեմն, ով ստեղծել է այս գործը, ինքն էլ արել է. իր տանը նստել է, որոշել է՝ պետք է ձայներ ձայնագրի, սա անի, նա անի և ներկայացնի որպես փաստ»,- նշել է Բագրատ Սրբազանը և, դիմելով մեղադրողներին, ասել. «Մեղադրողներին ասում եմ՝ եթե իրավունքը շրջանցելու եք իրավական մասը, բարոյական մասը տղամարդկություն ունեցեք՝ մի շրջանցեք: Եթե բարոյական մասն եք շրջանցելու, իրավական մասը շրջանցեք: Երկուսից մեկը ընտրեք»: Ելույթից հետո Դահլիճը ծափահարեց Բագրատ Սրբազանին: |

«Ադրբեջանական էժան բենզինն Ալիևի կողմից բաժանվող ընտրակաշառք է հայաստանցիներին»․ Ոսկան Սարգսյան
4419:54
Սլովակիան Ուկրաինային կտրամադրի բացառապես մարդասիրական օգնություն
9319:30
Բախումներ Սիրիայում. կողմերը հաղորդում են զոհերի մասին (տեսանյութ)
8319:16
Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց
6418:48
«Ինչպե՞ս հաղթահարել ձմեռային մելամաղձությունը». Արմեն Մուրադյան
8418:30
«Մարդ չբերելը՝ զգուշացում հետևանքներով, չգալը՝ դավաճանություն»․ Տաթևիկ Վիրաբյան
10717:42
