«Կոլումբիայի նախագահի հետ քննարկել ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։ «Ինձ համար մեծ պատիվ էր խոսել նախագահ Գուստավո Պետրոյի հետ, ով զանգահարել էր՝ պարզաբանելու թմրանյութերի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև մեր միջև առաջացած այլ տարաձայնությունները», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ «Ես բարձր եմ գնահատում նրա զանգը և զրույցի տոնը ու անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը մոտ ապագայում։ Այժմ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կոլումբիայի արտաքին գործերի նախարարը նախապատրաստական աշխատանքներ են տանում։ Հանդիպումը տեղի կունենա Վաշինգթոնում՝ Սպիտակ տանը», - հայտնել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին մեղադրել էր կոկաինի արտադրության մեջ և չէր բացառել նրա դեմ գործողության իրականացումը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
