Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են․ տեղ-տեղ մերկասառույց է

113
Երեկ, 09:36
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են․ տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ ճանապարհային դեպարտամենտը հայտնում է․ «Հունվարի 8-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։