Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մինչև 15,000 զինվորական կուղարկեն Ուկրաինա․ #The Times
![]() Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ծրագրում են մինչև 15 հազար զինվորական ուղարկել Ուկրաինա, գրում է The Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Ֆրանսիական և բրիտանական զինվորականների հիմնական առաջադրանքները կլինեն ռազմական տեխնիկայի սպասարկումը, Ուկրաինայի զինված ուժերի ուսուցումը, ինչպես նաև պաշտպանական ենթակառուցվածքների կառուցումը։ Նշվում է, որ նրանցից 7 500-ը նախատեսում է ուղարկել Մեծ Բրիտանիան։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը առաջարկել էր ուղարկել 10 000 զինվորական։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ «կամավորների կոալիցիայի» առաջնորդները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են հռչակագիր՝ Ուկրաինա զորքեր տեղակայելու մտադրության մասին, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում կրակի դադարեցման դեպքում, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կտեղակայեն Ուկրաինայի ամբողջ տարածքում և կկառուցեն տեխնիկայի պահեստներ Ուկրաինայի զինված ուժերի համար։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
