Ամբողջությամբ թվայնացվել են ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները
![]() ՆԳՆ-ի միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է նոր թվային հարթակ, որի միջոցով ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները ամբողջությամբ թվայնացվել են։ Գրանցվելու համար ՀՀ քաղաքացիները պետք է օգտագործեն «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակը՝ խիստ նույնականացմամբ, իսկ օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող կամ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են գրանցվել ինչպես «ԵսԵմ»-ով, այնպես էլ էլեկտրոնային փոստի միջոցով։ Բջջային նույնականացման քարտ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել այն հեռախոսահամարը, որով ակտիվացված է թվային նույնականացման ծառայությունը, և մուտք գործել համակարգ՝ mID PIN կոդով։ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար սահմանված է պետական տուրք, որը վճարվում է գործող կարգով։ Միևնույն ժամանակ, տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց համար գործում է հատուկ ընթացակարգ․ նրանք դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ նշված համակարգի միջոցով, և 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած ազատված են ՀՀ քաղաքացիության դիմումների պետական տուրքի վճարումից։ Նշված կարգավորումները նպատակ ունեն ապահովել գործընթացների պարզեցում, մատչելիություն և հավասար պայմաններ բոլոր շահառուների համար՝ համապատասխանեցնելով դրանք հանրային ծառայությունների թվայնացման ժամանակակից չափանիշներին։ |

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
