«ՀՀ նախագահը մասնակցում է որպես ի՞նչ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Գյումրիում տեղի է ունենում արտերկրում ՀՀ դեսպանների հերթական հավաքը։ Պարբերական միջոցառում է, որի առնչությամբ իհարկե ինձ մի բան է հետաքրքիր՝ դրան ՀՀ նախագահի ձևական մասնակցությունը։ Այդ պաշտոնը որևէ առնչություն չունի արտաքին քաղաքականությանը։ ՀՀ նախագահը մասնակցում է որպես ի՞նչ։ Եթե նա մասնակցում է իբրև նշանակալի ֆիգուր, ապա սա մեղմ ասած զավեշտալի է, որովհետև Վահագն Խաչատուրյանը չի ունեցել և չունի այնպիսի քաղաքական տրամաչափ, որ թեկուզ դրա բերումով արժեվորվի նրա մասնակցությունն ու զրույցները դեսպանների հետ, չնայած ֆունկցիոնալ կամ հիերարխիկ առնչության բացակայությանը։ Օրինակ, եթե այդպիսի հավաքների մասնակցեր Արմեն Սարգսյանը՝ երբ նախագահ էր (չգիտեմ մասնակցել է, թե՞ ոչ), ապա դա ես կհամարեի արդարացված։ Որովհետև նա իհարկե մասշտաբ, միջազգային կյանքի մեծ փորձառություն, նաև կապեր ու հեղինակություն ունեցող ֆիգուր է, հետևաբար նրա ներկայությունն ու մասնակցությունը քննարկումներին՝ անշուշտ կլիներ օգտակար։ Բայց նախագահ, որը թե տրամաչափ չունի՝ որպես քաղաքական ֆիգուր, թե նաև սահմանադրորեն որևէ առնչություն չունի արտաքին քաղաքականությանը, մասնակցում է դեսպանների հետ հավաքին, որ ի՞նչ լինի»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
