Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.

«Շնական այս միտքը սիրով և անվճար նվիրում եմ Փաշինյան Նիկոլին». Կարեն Հեքիմյան

165
Երեկ, 21:36
«Շնական այս միտքը սիրով և անվճար նվիրում եմ Փաշինյան Նիկոլին». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շնականություն նշանակում է ցինիզմ:
Փաշինյան Նիկոլն ասում է՝ եթե «20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27000 դրամ, այլ ծախսելու է 35000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու»: Դա վերջինիս կողմից կենսաթոշակները չբարձրացնելու թափանցիկ ակնարկ է:
Ըստ դասական շնականության (ցինիզմի) հաջորդ հանգրվանի, եթե 20000 դրամով բարձրացվի թոշակն, ապա թոշակառուն դեղերի վրա ծախսելու է արդեն ոչ թե 27000 դրամ, այլ ծախսելու է 35000 դրամ, բայց, միևնույն է, մահանալու է:
Շնական (ցինիկ) այս միտքը սիրով և անվճար նվիրում եմ Փաշինյան Նիկոլին»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան