Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ.

«Իշխանությունը խնդիր է դրել Նարեկին և Վազգենին հնարավորինս երկար պահել ճաղերի հետևում»․ Տիգրան Աբրահամյան

125
Երեկ, 16:18
«Իշխանությունը խնդիր է դրել Նարեկին և Վազգենին հնարավորինս երկար պահել ճաղերի հետևում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թեև Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Սամսոնյանն ու նրանց փաստաբաններն ամբողջությամբ ոչնչացրեցին գործով մեղադրանքը ու հիմնավոր դիտարկումներով ներկայացրեցին խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությունը, դատավորը 3 ամսով երկարացրեց Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանավորման ժամկետը:
Ակնհայտորեն իշխանությունը խնդիր է դրել՝ կալանքը որպես պատիժ օգտագործելն ու Նարեկին և Վազգենին հնարավորինս երկար պահել ճաղերի հետևում:
Խայտառակ գործ՝ իր հստակ դերակատարներով ու պատվիրատուներով, որով հերթական անգամ ցույց տվեց գործող ռեժիմի հավատարմությունը բռնատիրական կարգերին:
Հ.Գ. Նարեկ Սամսոնյանի ծավալուն և հիմնավոր խոսքն ամբողջությամբ բացահայտեց ապօրինությունների ողջ շղթան և ամբողջապես մերկացրեց քաղաքական իշխանության ու նրա խամաճիկների իրական դեմքը»: