Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.

«Այս դրվագը մերկացնում է ՔՊ-ի ներքին հիերարխիկ էությունը»․ Արեգ Սավգուլյան

105
Երեկ, 10:12
«Այս դրվագը մերկացնում է ՔՊ-ի ներքին հիերարխիկ էությունը»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեն46 մուլտֆիլմից այս դրվագը փառահեղ կերպով մերկացնում է ՔՊ-ի ներքին հիերարխիկ էությունը։ «Արքան» ամեն ինչ է, հպատակները՝ ոչինչ։ Նիկոլի պատկերը որպես կենտրոնական ֆիգուր անբնական խոշորացված է և նրան տրվել է եգիպտական սֆինքսի խարիզմատիկ ձև, բայց առանց խորքային բովանդակության։ Գլխի և մարմնի անհամամասնությունը խորհրդանշում է պատվիրատուի ցանկությունը՝ պատկերելու թավշյա ապոկալիպսիսի առաջնորդին, իբրև ուղեղային կենտրոն և ամեն կերպ զատել նրան մյուս ֆիզիկապես ներդաշնակ, բայց ոչնչով աչքի չընկնող ֆանատիկ հետևորդներից։
Եվ ամենակարևորը՝ բոլորի ձեռքում նույն ցուցապաստառն է «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Միգուցե Ալենը նրբանկատորեն հուշում է վարչապետին, որ իրենք հեռացել են մինիհեղափոխության «սրբազան» նպատակից։ Եվ Գարեգին Բ-ի մերժումը չէր մտնում իրենց ներքին սև-սպիտակ պայմանավորվածությունների խաղում, իսկ այս նոր անընկալելի հիբրիդային փաթեթում ինքը չի պատրաստվում հայտնվել ամենավերջին ծալքում, չէ ո՞ր ի տարբերություն մյուսների նա ավելի հավատարիմ է, վստահելի և ֆլեքսիբլ։ Բացի այդ միայն նրա նկարն արդեն բավարար է, որ ՔՊ-ն 50+1 հավաքի։
Հ.Գ. Իրականում Նիկոլի միակ հույսն ինքն է։ Եվ իշխանական քարոզչամեքենան սկսել է գործի դնել հին ծեծված մեթոդը՝ «Նիկոլն անցած ա»։ Իդեպ «աշխատող» տարբերակ է, երբ իներտ զանգվածը ստանում է լրացուցիչ ազդակ ընտրությանը չմասնակցելու, որովհետև ամեն ինչ որոշված է, բայց ոչ էս դեպքում, ի վերջո եթե դեռ ընտրություն չի եղել և ոչ ոք չի քվեարկել, հարց է ծագում՝ ո՞վ և ո՞ւմ է անցկացրել»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան