Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.

«Ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ. սրանք են արևմտյան կենտրոնների հովանավորած արժեքները». Տիգրան Աբրահամյան

94
Երեկ, 10:06
«Ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ. սրանք են արևմտյան կենտրոնների հովանավորած արժեքները». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարբեր ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու ըստ այդմ՝ դատական գործընթացները հայաստանյան քաղաքական օրակարգի անբաժանելի մասն են դարձել:
Այսօր «Սրբազան պայքարի» գործով դատական նիստն է, որով 18 մարդ ապօրինի հետապնդվում է, վաղը Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին դատն է, որտեղ նաև վերջիններիս խափանման հարցն է քննարկվելու:
Առաջիկա երկուշաբթի Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի գործով դատն է վերաքննիչ դատարանում:
Երկար ձգձգումներից հետո առաջիկայում նաև Միքայել Սրբազանի գործով վերաքննիչ նիստ կա, որը դեկտեմբերին իշխանությունը տապալել է ու փորձում է առավելագույնս ուշ ժամկետում անցկացնել:
Սա է ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերն ու արևմտյան կենտրոնների հովանավորած արժեքները»: