«Երևանում շներն անցումով են անցնում, բայց գյուղերում դեռ այդքան չեն զարգացել»․ Նարեկ Գրիգորյան
169
Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ., 16:36
![]() «Երևանում շներն անցումով են անցնում, բայց գյուղերում դեռ այդքան չեն զարգացել, հենց աղբի մոտից միանգամաից հարձակվում են մարդկանց վրա»,- այսօր ԱԺ նիստում Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին ներկայացված օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ մտահոգություն հայտնելով թափառող շների խնդրով։ «Գնացել եմ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ, դպրոցում միակ խնդիրը, որ ասում էին, 2-րդ հերթով դպրոցականների ուշ ժամով տուն վերադառնալու հարցն է․ երեխեքը ոտքով տուն չեն կարող գնալ, շները հարձակվում են։ Բոլորս էլ կենդանիներ սիրում ենք, պահում ենք, բայց կարծում եմ, մեր նպատակն առաջին հերթին պետք է լինի մարդկային կյանքերը»,- հավելեց պատգամավորը։ |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
10302:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
15000:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
130Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
127Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
188Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
150Երեկ, 21:48
