Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.

«Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում»․ Արման Թաթոյան

192
Ուրբաթ, 07 նոյեմբերի, 2025 թ., 11:12
«Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում»․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Չաշխատող ժամացույցը օրը 2 անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս. նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանն ու ՔՊ-ն, իմ կարծիքով, օգոստոսի 8-ից հետո օրացույց չեն շրջում, որ ստիպված չլինեն ընդունել իրենց ձախողումները:
ՔՊ-ի համար փաստեր ունեմ. Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում։ Պաշտոնապես հայտարարել են, որ 2026 թվականի բյուջեով ավելացնելու են ֆինանսավորումը, առավելություն կտան այն հկ-ներին, որոնք արտասահմանում արևմտյան Ադրբեջանի թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանեն, ինչպես նաև կներգրավեն օտարերկրյա կառույցներ»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան