Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան
![]() Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։ «Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։ Այս քանդակը բաղկացած է Հայոց այբուբենի տառերից: Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում: «Ի վերջո, այդպիսին է Եվրոպայի խորհրդարանը իր էությամբ՝ երկխոսության կառուցում միմյանց հետ, քաղաքացիների հետ և մեզ շրջապատող աշխարհի հետ։ Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», - ասել է Ռոբերտա Մեցոլան և մեջբերել հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենի գյուտը տեղի է ունեցել դեռևս 5-րդ դարում և հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է։ «Եվ շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։ Ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը ժողովրդավարության կարևորագույն և ուժեղագույն խորհրդանիշներից է, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների», - ասել է վարչապետը: |

«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ (տեսանյութ)
4923:11
Սմբատ Նասիբյանը զրպարտության հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի
6322:48
«Մտնում են հեռախոսի բանկային հավելվածներ ու թալանում, վարկեր ձևակերպում». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
7722:24
Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը
5921:48
Բեյրութի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են իրանցի դիվանագետներ
8721:35
Նիդերլանդներում գինեկոլոգը գաղտնի կերպով դարձել է առնվազն 16 երեխայի հայր
15020:48
