«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան
![]() «Էջմիածնի հրապարակում տեղադրված սյունը՝ Արցախի դրոշով, քաղաքաշինական նորմերին չի համապատասխանել: Այն տեղադրվել էր ոչ սահմանված վայրում ու դրա ապամոնտաժումը Նիկոլ Փաշինյանի՝ Վաղարշապատ կատարած վերջին այցով պայմանավորված չէ»,- այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի մամուլի քարտուղար Ռոզա Կարապետյանը: «Այն տեղադրվել էր ոչ սահմանված վայրում՝ ինչ-որ մեկի անձնական նախաձեռնությամբ ու ինչ-որ մեկի անձնական ամբիցիաներից ելնելով: Տեղադրված սյունը վտանգ է իրենից ներկայացրել, որովհետև թեթև քամուց ճոճվել է: Հենց վտանգավոր լինելու պատճառով էլ հանվել է: Վտանգն է վերացվել»,- նշել է Ռոզա Կարապետյանը: «Նրանից հետաքրքրվեցինք՝ համայնքապետարանը քննարկո՞ւմ է հրապարակից Արցախի հանված դրոշը սահմանված վայրում, անվտանգ ու քաղաքաշինական նորմերին համապատասխանող մեկ այլ վայրում տեղադրել: Ի պատասխան՝ Ռոզա Կարապետյանն ասաց՝ ոչ: Նրա խոսքով՝ համայնքապետարանն այսուհետև հետամուտ է լինելու, որ որևէ մեկը ինքնակամ, առանց սահմանված ընթացակարգի որևէ բան չտեղադրի համայնքում. «Ինքնաբուխ որոշումներ չկայացնեն ու առանց համայնքապետարանի հետ համագործակցելու ու առանց սահմանված ընթացակարգերի ոչինչ չտեղադրեն համայնքում»,- գրել է լրատվամիջոցը։ |

«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան
6902:06
«Շատերը կարող են ընդդիմադիրի կոստյում հագնել ու տարածել կեղծ թեզեր»․ Տիգրան Քոչարյան
9601:06
Իրանի իշխանությունները պատրաստ են քննարկել ուրանի հարստացման մակարդակը և մեթոդները
23000:52
«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան
8100:36
«Սպանության գործն ընթանում է ի սկզբանե թելադրված սցենարով»․ Մանե Թանդիլյան
8600:12
«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան
9100:00
