Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ռազմավարական հետազոտություններում կա «լարվածության մեջ գերակայություն» (անգլ.՝ domination in escalation) հասկացությունը։ Այն նշանակում է, որ կողմերից մեկը կարողանում է վերահսկել հակամարտության սրման բոլոր աստիճանները և յուրաքանչյուր փուլում ավելի մեծ լարվածություն հաղորդել դրան։ Իրանի դեմ պատերազմում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հնարավորությունների առավելությանը, Թեհրանը նույնպես կարողանում էր բարձրացնել և կառավարել լարվածության աստիճանը, ըստ էության, պահպանելով լարվածության մեջ զուգաչափ և անզուգաչափ հավասարակշռությունը։ Իրանին դա հաջողվում է ապահովել Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանում առկա արդեն իսկ խոցված և պոտենցիալ թիրախների հսկայական քանակի պատճառով։ Ավելի պարզ բանաձևմամբ՝ եթե ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից լարվածության մեջ գերակայության հասնելու նպատակով թիրախ է դառնում իրանական որևէ օդանավակայան, ապա Իրանը պատասխան հարված է հասցնում Պարսից ծոցի տարածաշրջանի օդանավակայաններից մեկին և այսպես շարունակ։ Այս առումով որոշ դեպքերում նույնիսկ Իրանն ինքն է թելադրում գերակայություն լարվածության մեջ, դիցուք՝ Իրաքում տեղակայված քրդական ուժերին կամ Կիպրոսի ռազմակայանին հարվածելով։ Այս համատեքստում է պետք, ամենայն հավանականությամբ, դիտարկել նաև Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով «տարօրինակ» հարվածը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան
6902:06
«Շատերը կարող են ընդդիմադիրի կոստյում հագնել ու տարածել կեղծ թեզեր»․ Տիգրան Քոչարյան
9601:06
Իրանի իշխանությունները պատրաստ են քննարկել ուրանի հարստացման մակարդակը և մեթոդները
23000:52
«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան
8100:36
«Սպանության գործն ընթանում է ի սկզբանե թելադրված սցենարով»․ Մանե Թանդիլյան
8600:12
«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան
9100:00
