Հորմուզի նեղուցում վերջին մի քանի ժամում հարձակման է ենթարկվել 3 նավ
![]() Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել 3 քաղաքացիական նավ, դրանցից մեկը հրդեհվել է։ Այս մասին հաղորդել է BBC-ն։ Թաիլանդի դրոշի ներքո նավարկող Mayuree Naree կոնտեյներային նավը, Ճապոնիայի դրոշի ներքո նավարկող One Majesty կոնտեյներային նավը և Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող Star Gwyneth բեռնատար նավը մարտի 11-ին հարվածի են ենթարկվել։ Ծովային անվտանգության Vanguard ընկերությունը BBC-ին մանրամասներ է տրամադրել հարձակման ենթարկված բոլոր երեք նավերի մասին։ One Majesty-ի վրա հարձակումից հետո 10 սանտիմետրանոց անցք է առաջացել ԱՄԷ-ի Ռաս ալ Խայմա նավահանգստից մոտավորապես 29 մղոն (47 կմ) հյուսիս և այժմ ուղևորվում է անվտանգ նավահանգիստ։ Star Gwyneth-ը վնասվել է Դուբայից մոտավորապես 57 մղոն (92 կմ) հյուսիս։ Անձնակազմն այժմ անվտանգ է... Mayuree Naree-ն գտնվում էր Օմանից մոտավորապես 12 մղոն (19 կմ) հյուսիս, երբ կոնտեյներային նավը հարձակման է ենթարկվել, նավի վրա հրդեհ է բռնկվել։ Իրանը հայտարարում է, որ թույլ չի տա, որ «ոչ մի լիտր նավթ» Հորմուզի նեղուցով հասնի Միացյալ Նահանգներին, Իսրայելին և նրանց գործընկերներին, և նրանց ուղղությամբ շարժվող ցանկացած նավ կամ լցանավ կդառնա օրինական թիրախ։ Հայտնել ենք նաև, որ իրանցիները Հորմուզի նեղուցում մի քանի տասնյակ ականներ են տեղադրել։ |

Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
2809:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
295Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
173Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
165Երեկ, 18:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
356Երեկ, 14:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
149Երեկ, 09:18
