Իսպանիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին
![]() Իսպանիայի կառավարությունը հայտարարել է Իսրայելում իր դեսպան Անա Մարիա Սալոմոն Պերեսի հետկանչի մասին: Որոշումը կայացրել է արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը: Հրամանագիրն ստորագրել է թագավոր Ֆիլիպ VI-ը մարտի 10-ին Նախարարների խորհրդի նիստում քննարկումներից հետո։ Դեսպանի հետկանչը կապված է Իսպանիայի և Իսրայելի միջև վատթարացող հարաբերությունների հետ՝ Իրանում ԱՄՆ-իսրայելական հատուկ գործողության ֆոնին: Իսպանիան նախկինում հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ-ին՝ օգտագործել իր ռազմական բազաներն Իսլամական Հանրապետության դեմ հարվածներ հասցնելու համար: Վարչապետ Պեդրո Սանչեսը ընդգծել է, որ ինքը դեմ է Իրանի ռեժիմին, բայց չի աջակցում միջազգային իրավունքի շրջանակներից դուրս ռազմական գործողություններին։ Հրաժարմանն ի պատասխան՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Իսպանիայի կառավարությանը «աշխարհի բոլոր բռնակալներին» աջակցելու մեջ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսպանիան անվանել է «պարտվող», որը «շատ թշնամաբար է տրամադրված ՆԱՏՕ-ի նկատմամբ»: Ամերիկացի առաջնորդը նաև հավելել է, որ Իսպանիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը հրաժարվել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի: Այնուհետև Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի առևտուրն Իսպանիայի հետ: «Մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ»,- ասել էր հանրապետականը: Մադրիդի մերժումից և Վաշինգթոնի սպառնալիքներից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Իսպանիան համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի զինված ուժերի հետ։ Սակայն Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հերքել է այս տեղեկատվությունը և հայտարարել, որ Մադրիդի դիրքորոշումը «մի կաթիլ անգամ չի փոխվել»։ Նա նաև ընդգծել է, որ իսպանական ռազմական բազաները չեն օգտագործվի ՄԱԿ-ի կանոնադրությունից և ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրից դուրս որևէ բանի համար, և պահանջել հարգանք իր երկրի նկատմամբ, որը «ինքն է կայացնում որոշումները»։ 2025 թվականի սեպտեմբերին Իսպանիան հետ կանչեց իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ Իսպանիայի կառավարության որոշ պաշտոնյաների կողմից Իսրայելի դեմ ուղղված հայտարարությունների պատճառով, որոնք քննադատում էին Իսրայելի արձագանքը ՀԱՄԱՍ-ի հարձակմանը։ |

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
155Երեկ, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
119Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
17727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
15127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
14227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
13227.10.2026, 10:12
