Սթիվեն Սփիլբերգը կրկին աշխարհի ամենահարուստ հայտնին է՝ ըստ Forbes-ի։
![]() Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է հայտնի դեմքերի շարքում ամենահարուստը։ Նրա կարողությունը հասել է 7,1 միլիարդ դոլարի, գրում է Forbes-ը։ 79-ամյա Սթիվեն Սփիլբերգը համաշխարհային կինոյի պատմության մեջ ամենահաջողակ ռեժիսորն է։ Սփիլբերգը միլիոնավոր դոլարներ է վաստակել այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Ծնոտները», «Յուրայի ժամանակաշրջանի այգի», «Ինդիանա Ջոնս» և այլն։ Նա նաև DreamWorks Studios-ի համահիմնադիրն է։ Սփիլբերգն առաջին անգամ Forbes-ի ցուցակում հայտնվել է 1994 թվականին և այդ ժամանակվանից ի վեր չի լքել այն։ 2024 թվականի վերջի դրությամբ նրա կարողությունը գնահատվել է 5,3 միլիարդ դոլար։ Ցուցակի երկրորդ տեղն զբաղեցրել է «Աստղային պատերազմների» 81-ամյա հեղինակ Ջորջ Լուկասը՝ 5,2 միլիարդ դոլար կարողությամբ։ Եռյակը լրացնում է 63-ամյա բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը՝ 4,3 միլիարդ դոլար կարողությամբ։ Առաջին 20-յակում են նաև Վինսենթ Մաքմահոնը, Օփրա Ուինֆրին, Ջեյ Զին, Թեյլոր Սվիֆթը, Քիմ Քարդաշյանը, Փիթեր Ջեքսոնը, Մեջիք Ջոնսոնը, Թայգեր Վուդսը, Դիք Վուլֆը և այլք։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
