«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ
864
Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ., 23:11
![]() Իրանի դեմ գործողությանը մասնակցած ԱՄՆ զինվորականները նախագահ Դոնալդ Թրամփին պատմել են, որ իրենք իրանական նավերը խորտակել են զվարճանքի համար։ Ամերիկացի առաջնորդը զինվորականների խոսքերը հնչեցրել է Ֆլորիդայում հանրապետականների հետ հանդիպման ժամանակ։ «Ես հարցրեցի իմ մարդկանց՝ ի՞նչ տեսակի նավ էր դա։ Առաջին դասի՞ նավ էր։ Ինչո՞ւ մենք այն չգրավեցինք մեր սեփական օգտագործման համար։ Ինչո՞ւ այն խորտակեցինք։ Նրանք ասացին, որ ավելի զվարճալի է խորտակելը։ Հենց դա էլ ասացին։ Նրանք նաև ասացին, որ այդպես ավելի անվտանգ է։ Եվ գուցե՝ դա ճիշտ է», - ասաց Թրամփը՝ չնշելով, թե որ զինվորական հրամանատարներն են նրան տվել այս պատասխանը։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ ԱՄՆ զինվորականները խորտակել են իրանական 51 նավ։ «Նրանց նավատորմը վերացել է», - եզրափակեց Թրամփը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
