Սմբատ Նասիբյանը զրպարտության հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի
![]() Գործարար Սմբատ Նասիբյանը դժվարանում է ներկայացնել հաշվարկներ, թե որքան է կազմում նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կողմից չկատարված պարտավորության ամբողջական չափը՝ տոկոսներով ու տույժերով։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը; «Մեծ գումարների մասին է խոսքը»,- ասել է Նասիբյանը։ Տիգրան Արզաքանցյանի և Սմբատ Նասիբյանի միջև կնքված փոխառության պայմանագրով Ս․ Նասիբյանը Տ․ Արզաքանցյանին փոխառությամբ պետք է տար գումար, իսկ վերջինս էլ հետագայում պետք է վերադարձներ։ Փոխառության պայմանագրի հիման վրա 2013 թվականին Ս․ Նասիբյանը Միանձնյա արբիտրաժային տրիբունալ է դիմել ընդդեմ Տ․ Արզաքանցյանի՝ փոխառությամբ ենթադրաբար տրված ամբողջ գումարը ու ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված գումարը բռնագանձելու, գրավադրված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջներով։ Նասիբյանն ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի, բացի սնանկության պահանջից, մեկ այլ հայց էլ է ներկայացրել զրպարտության մասով. «Հուսով եմ՝ քրեական գործ էլ կհարուցվի, որովհետև զրպարտել է՝ հայտարարելով, թե պարտքը տվել է, նման այլ սուտ բաներ է ասել»․․․»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
|

«Ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը»․ Գառնիկ Դանիելյան
6115:12
«Նախագծով առաջարկել եմ, որ թոշակառուները, եթե չունեն եկամտի այլ աղբյուր, չկարողանան խաղալ»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
6414:36
«Աածշնիկ Ա.Հ-ն է. թե ինչ եղավ հետո, դիտեք տեսանյութում». Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
8714:30
«Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը». Լուսինե Մարտիրոսյան
7414:00
«Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է երիտասարդներին». Արման Թաթոյան
8413:54
«Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել»․ Նարեկ Կարապետյան
7413:48
