Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.

«Ինչո՞ւ Իշխանի շուրթերով հիմա հնչեց «միասնական հանրահավաքի» առաջարկը»․ Սամվել Ֆարմանյան

73
Այսօր, 14:00
«Ինչո՞ւ Իշխանի շուրթերով հիմա հնչեց «միասնական հանրահավաքի» առաջարկը»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոչարյանն ընդդիմությանն առաջարկում է միասնական հանրահավաք անել: Լրիվ լուրջ՝ նայեք:
Սովետական բյուրոկրատիան մի ունիկալ գործիք ուներ՝ հենց ինչ-որ հնչեղություն ստացած հարց ուզում էին մեռցնել, արագ էդ թեմայով զբաղվող հատուկ հանձնաժողով էին ստեղծում: Տենց էդ հարցը մոռացվում-գնում էր:
«Ունդդիմություն» Քոչարյանի հանձնաժողովն էլ, ոնց 2020-2023թթ. արդեն գիտենք, հանրահավաքն է:
Ինչո՞ւ Իշխանի շուրթերով հիմա հնչեց «միասնական հանրահավաքի» առաջարկը:
Երկու պատճառով.
1.) Մարդկանց աչքերը բացվում են՝ քաղաքական օրակարգի թեմա է դառնում Քոչարյանի՝ ընտրապայքարից դուրս գալու, ու այդ եղանակով ընդդիմության միավորման, ձայներ չփոշիացնելու ու մեկ ճակատով ընտրությանը գնալու գերհարցը:
Ահա, նման առաջարկով Քոչարյանը մոլորեցնում ու թոզ է փչում ժողովրդի բացվող աչքերին, իբր ինքը ևս կողմ է ընդդիմության «համախմբմանը»: Մարդիկ իրենից պահանջում են դուրս գալ ընտրապայքարից, որ ընդդիմությունը մեկ ճակատ կազմի, ձայներ չփոշիանա, որ հունիսի 7-ին հաղթեն Նիկոլին, ինքն ասում է եկեք բոլորով հավաքվենք մեկ անգամ ևս զիլինա խաղանք:
2.) Քանի որ շա՜տ լավ գիտի, որ ինքը ոչ միայն 8 %-ի ընտրական շեմը չի հաղթահարելու, այլև ինքնուրույն հանրահավաք հրավիրելու մարդկային բավարար ռեսուրս անգամ չունի, վիկոյական տրյուկ է անում:
Որ հանրահավաքի հաջորդ օրը քարոզչական կոյուղիներով տարածի՝ ժողովուրդն սպասու՜մ էր Քոչարյանին, նրա կոչով հազարավոր մարդիկ դուրս եկան փողո՜ց, մեր կրկնակի ու համարյա եռակի փրկի՜չը և այլն: Քաղաքական կլասիկ պարազիտություն՝ հարսի հետույքով փեսային լավություն անելու նման մի բան:
Ես լինեի Սամվել Կարապետյանի, Ծառուկյանի ու մյուսների տեղը, հրապարակային կոնտրառաջարկ կանեի Քոչարյանին:
1.) Հարց չկա, միասին հանրահավաք ենք անում: Բայց հանրահավաքը պիտի ղեկավարես անձամբ դու՝ Ռոբերտ Քոչարյանդ: Ոչ թե թաքնվես այլոց մեջքի հետևում, այլ անձամբ պիտի ղեկավարես այն:
2.) Հանրահավաքից հետո էլ, ոչ թե ֆանարիկներով երթ ենք անում ու ցրվում տներով, այլ գնում ենք լրիվ սահմանադրական եղանակով իշխանությունը վերցնելու: Քեզ առաջադրում ենք վարչապետի թեկնածու, Նիկոլին անվստահություն հայտնելու նախագիծը մուտք ենք անում ԱԺ, ու փողոցից տուն չենք գնում մինչև հանրային ճնշմամբ Նիկոլին ԱԺ-ով չհանենք:
Լավ առիթ է. կյանքում գոնե մեկ անգամ թող Քոչարյանը փորձի ինքնուրույն իշխանություն վերցնել: Չեմ ասում հաջողի՝ գոնե փորձի: Չեմ ասում՝ պահի, գոնե վերցնի: Թե չէ, մարդը 10 տարի նշանակովի նախագահ եղավ, տենց էլ չհասկացավ, թե ինչ բան է իշխանությունն իրականում, ոնց է այն ձեռք բերվում ու պահվում, հիմա էլ 8 տարի նշանակովի «ընդդիմություն» է, էլի չի հասկանում, թե ինչ բան է ընդդիմությունը:
Հ.Գ. Բոլորս էլ իրականում ամեն ինչ շատ լավ հասկանում ենք...
Տղեքն էին ափսոս:
Ղարաբաղն էր ափսոս»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան