«Առաջարկում ենք ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների»․ Իշխան Սաղաթելյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների» գրառմամբ։ «Անկախ նրանից, ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք, գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Խոսքն այս իշխանության հալածանքներին և ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունն ապահովելու և առաջիկա ընտրությունների վերհսկողությունը իրականացնելու մասին է և այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցություն։ Մենք ունենք առաջարկություն, որ հենց այս հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք՝ իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու և համատեղ ուժերով այս ապօրինությունների դեմն առնելու համար»,- նշել է նա։ Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
5103:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
84Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
107Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
167Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
140Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
125Երեկ, 17:06
