Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը
![]() Ինչպես արդեն հայտնել ենք՝ Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ուղղություններով գործընկերության խորացման և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ առաջմղման կարևորությունը։ |

«Ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը»․ Գառնիկ Դանիելյան
6115:12
«Նախագծով առաջարկել եմ, որ թոշակառուները, եթե չունեն եկամտի այլ աղբյուր, չկարողանան խաղալ»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
6414:36
«Աածշնիկ Ա.Հ-ն է. թե ինչ եղավ հետո, դիտեք տեսանյութում». Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
8714:30
«Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը». Լուսինե Մարտիրոսյան
7414:00
«Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է երիտասարդներին». Արման Թաթոյան
8413:54
«Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել»․ Նարեկ Կարապետյան
7413:48
