Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Սա անգամ միջանցք չի, սա ադրբեջանցիների համար «պռախադնոյ դվոռ» է լինելու»․ Ագնեսա Խամոյան

221
Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 20:36
«Սա անգամ միջանցք չի, սա ադրբեջանցիների համար «պռախադնոյ դվոռ» է լինելու»․ Ագնեսա Խամոյան

«Ձեր պատասխաններից հետևությունն եմ արել, որ ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի ազատ են լինելու, ազատ են իրենց զգալու, քան ՀՀ քաղաքացիները»,- այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով իր հնչեցրած հարցերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պատասխանին։

«Սա անգամ միջանցք չի, սա ադրբեջանցիների համար «պռախադնոյ դվոռ» է լինելու»,- ընդգծեց Խամոյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Լինելու է 21-րդ դարին հարիր սահմանային հսկողություն: Լինելու է ոչ միայն ադրբեջանցիների, այլ առաջին հերթին ՀՀ քաղաքացիների համար»:

«Սա անգամ միջանցք չի, սա ադրբեջանցիների համար «պռախադնոյ դվոռ» է լինելու»․ Ագնեսա Խամոյան