«Մեթոդը, որ պետք է մարդուն ձեռք տաս, հոտոտես, ականջը, մազերը քաշես, տեսնես իսկական է, թե չէ, չպիտի լինի մեր սահմաններին»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Հայ սահմանապահը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների անձնագրերը, հայ մաքսավորը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների բեռները, եթե ադրբեջանցիներն այդ ճանապարհի վրա հանցագործություն կատարեն, մեր պարեկները կարո՞ղ են միջամտել․․․»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այս հարցերն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով տրանսպորտային կոմունիկացիաների իրականացմանը՝ Թրամփի ուղիով։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Չի կարող լինել սահման առանց սահմանապահի․ դա նույնն է, եթե հարցնեք՝ տարածքային ամբողջականություն․ այդ տարածքը հողի՞ց է լինելու, ջրի՞ց, թե՞ ածխաթթու գազից, տարածքը տարածք է, սահմանը սահման է։ Եվ անընդհատ ինչու եմ ասում սահմանի անխախտելիություն․ սահմանը չնախատեսված ձևով անցնելը արդեն սահմանի խախտելիություն է։ Հաջորդը՝ այսօր բազմաթիվ երկրներում՝ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը, այդ անձանց անձնագրերը ստուգում է գործիքը՝ սարքավորումը։ Մենք այդ կարգավորումը պետք է մտցնենք և միայն այդ կետում չէ, ՀՀ-Վրաստան, ՀՀ- Թուրքիա, ՀՀ-Իրան սահմաններին, մեր օդանավակայանում նույնպես պետք է այդ կարգավորումը մտցնենք․ այդ մեթոդը, որ պետք է մարդուն ձեռք տաս, հոտոտես, ականջը քաշես, մազերը քաշես, տեսնես իսկական է, թե չէ, չպիտի լինի մեր սահմաններին»։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
