«Էդ հոգեկան հիվանդի հետևից չգնաք Վեհարանի ուղղությամբ»․ Վարդան Ղուկասյան
![]() ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը կալանավայրից ձայնային հաղորդագրությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը․ «Վարչապետ կոչված Փաշինյան երևույթը պատրաստակամություն է հայտնել հավաքել ժողովրդին ու շարժվել Վեհարանի ուղղությամբ։ Իմ վերաբերմունքը Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ գիտեք, բացասական է, բայց ամեն ինչ ունի չափ ու սահման։ Նիկոլ Փաշինյան անունով հոգեկան հիվանդը, չի մնացել մի բագավառ, որ չի ավիրել, հիմա էլ որոշել է խայտառակել Եկեղեցին։ Դիմում եմ իմ հետևորդներին, ԴՕԿ կուսակցության անդամներին, համակիրներին՝ զերծ մնացեք էդ հոգեկան հիվանդի առաջարկություններից ու գործողություններից, ոչ մի պարագայում չգնալ էդ դավաճանի հետևից Վեհարանի ուղղությամբ։ Էդ Վեհարանում է նստել Վազգեն Առաջինը․․․վախեցեք երկնային գրասենյակի անեծքից»,- ասաց Ղուկասյանը՝ շարունակելով․ «Ա՛յ հոգեկան հիվանդ, խնդիր ունես Գարեգինի հետ, դռները փակեք, իրար միս կերեք, բայց անմեղ ժողովրդին քո հանցագործությանը մասնակից մի դարձրու»։ Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
2603:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
7500:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
9300:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
13500:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
10900:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
65Երեկ, 23:54
