Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց, ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հետ, հաղորդում է ռուսական Telegram ալիքներից մեկը։ Բաքուն առաջ էր քաշել մեկ հիմնական նախապայման՝ Ռուսաստանը պետք է ընդունի E190 ինքնաթիռը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Գրոզնիի երկնքում խոցելու փաստը։ Հատկանշական է, որ Կուրենկովի Բաքու այցի ժամանակ դատարանը մերժել է ռուս լրագրողների համար խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նրանք մնացել են կալանքի տակ։ Կրեմլի լրատվամիջոցները հայտնել են, որ Կուրենկովի Բաքու այցի հիմնական նպատակն արտակարգ իրավիճակների նախարարների նեղ շրջանակում հանդիպումն էր։ Միևնույն ժամանակ, Կուրենկովը փորձել է ոչ պաշտոնական շփում ունենալ Ալիևի հետ, սակայն Ադրբեջանի նախագահի վարչակազմը հրաժարվել է ընդունել ռուս նախարարին։ Հուլիսի 6-ին հաղորդվել էր, որ Մոսկվան ակտիվորեն պատրաստվում է այցին՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները ոչ պաշտոնական եղանակով լուծելու համար։ |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
