«Ընդունել Ուկրաինային ԵՄ շարքեր, կնշանակեր ընդունել պատերազմ»․ Օրբան
![]() ԵՄ երկրների մեծ մասի քաղաքացիները չէին աջակցի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, եթե այս հարցի շուրջ քվեարկություն անցկացվեր։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նրա խոսքով՝ Զելենսկու համար դեռ ուշ չէ ընտրություն կատարել խաղաղության օգտին։ Իսկ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի։ Օրբանը հիշեցրել է, որ Հունգարիայում կայացած ազգային հանրաքվեում (ավելի քան 2 միլիոն մարդու մասնակցությամբ) հարցվածների 95%-ը դեմ է արտահայտվել Կիևի անդամակցությանը Եվրոմիությանը։ «Հունգարացիները չեն աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին», - ընդգծել է Օրբանը՝ վստահեցնելով, որ Բրյուսելի հետ հետագա բանակցությունների ընթացքում կառաջնորդվի հանրաքվեի արդյունքներով։ Քանի որ ԵՄ ընդլայնման հարցը կարող է լուծվել միայն կոնսենսուսով, Բուդապեշտի առարկությունները չեն կարող անտեսվել, վստահ է վարչապետը։ «Ուկրաինան անդամ չի լինի, Հունգարիան արգելափակել է դա, և նրանք չեն կարողանա շրջանցել մեզ», - զգուշացրել է Օրբանը։ |

«Որոշումները պետք է կայացնի Իրանի ժողովուրդը». Կայա Կալաս
4719:58
«Եթե Իրանում շահը եկավ իշխանության, ՀՀ գոյաբանական ռիսկերն անգամներով են շատանալու»․ Արմեն Հովասափյան
8517:42
«Սա աբսուրդ է. Կարեն Շաքարյանն այսօր էլ հանդիսանում է ԶՈՒ պատվախնդիր սպա». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
9315:36
«Ուխտերթին որպես ո՞վ էիք մասնակցում». հարց՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)
9115:18
«ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը». #ABC
17214:19
«Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ»․ Տիգրան Դումիկյան
9414:00
