«ՌԴ-ն ևս մեկ անգամ ցուցադրում է, որ չի պատրաստվում դադարեցնել պատերազմն ու ահաբեկչությունը»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է գիշերվա ընթացքում ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածներին։ «Մեր քաղաքներում և շրջաններում օդային հարձակման տագնապի առաջին ազդանշանները հնչեցին երեկ՝ նախագահ Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցի մեկնարկի հետ գրեթե միաժամանակ։ Ռուսաստանը ևս մեկ անգամ ցուցադրում է, որ չի պատրաստվում դադարեցնել պատերազմն ու ահաբեկչությունը։ Միայն առավոտյան ժամը 9-ի սահմաններում Կիևում լռեցին օդային տագնապի ազդանշանները․ դժվար, անքուն գիշեր», - ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ գլխավոր թիրախը մայրաքաղաքն էր, բայց տուժել են նաև Դնեպրոպետրովսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի և Կիևի մարզերը։ Հիշեցնենք՝ գիշերվա ընթացքում ՌԴ-ն առավելապես ԱԹՍ-ներով հարվածներ էր հասցրել Կիևին։ Վերջին տվյալներով՝ տուժել էր 23 մարդ։ Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Պուտի հետ զրույցում «որևէ առաջընթացի չի հասել»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
