ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել հրադադարի առաջարկին
![]() Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դրական է արձագանքել միջնորդների՝ Իսրայելի հետ հրադադարի առաջարկին: Այս մասին հայտնել է իսրայելական Ynet լրատվական պորտալը։ Ըստ աղբյուրի՝ շարժման որոշումը կհրապարակվի առաջիկա ժամերին։ Ավելի վաղ արմատականներն իրենց Telegram ալիքում հայտնել էին, որ շարժումն ուսումնասիրում է Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ անուղղակի բանակցությունների ընթացքում միջնորդներից ստացված առաջարկները: ՀԱՄԱՍ-ը չի նշել, թե կոնկրետ ինչ են պարունակում քննարկվող նախաձեռնությունները: Միևնույն ժամանակ, զինյալները պնդում են, որ հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի «Գազայում հրադադարի երաշխիքներ, իսրայելական զորքերի դուրսբերում և անկլավում մարդասիրական օգնության ապահովում»։ Ավելի վաղ Maan գործակալությունը հայտնել էր, որ Գազայի համար նոր առաջարկը նախատեսում է 60-օրյա հրադադար,10 պատանդների ազատ արձակում, 18 զոհված պատանդների մարմինների փոխանցում իսրայելական կողմին և շրջափակված անկլավի հարավում իսրայելական բանակի ստորաբաժանումների դուրսբերում։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
