Բադալյանները հարսանիքը Մարզահամերգային համալիրում անցկացնելու համար վճարել են 30 միլիոն դրամ
![]() Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած և քննարկումների կենտրոնում հայտնված հարսանեկան միջոցառումը տեղի է ունեցել նախորդ շաբաթ օրը։ Համալիրում կազմակերպվել է «Վիվառո»-ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի տղայի հարսանիքը։ 100 տոկոսով պետությանը պատկանող համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, քննադատություններին ի պատասխան, ասել է՝ համալիրում, մինչև Բադալյանների հարսանիքը, ավելի վաղ ևս մի քանի հարսանեկան միջոցառում է անցկացվել։ Ըստ նրա՝ համալիրի տարածքում ռեստորան կա, որտեղ տարբեր միջոցառումներ են անցկացվում։ Սակայն «Ֆակտոր»-ի հստակեցնող հարցից պարզ է դարձել, որ Բադալյանների միջոցառումը չի անցկացվել տարածքում գործող ռեստորանում։ «Դահլիճներից մեկը ձևափոխվել, սարքվել էր սրահ, որտեղ կարելի էր անցկացնել մեծ միջոցառում, որի անունը հարսանիք էր»,- ասել է տնօրենը։ Թե որ դահլիճում է տեղի ունեցել Բադալյանների ընտանեկան միջոցառումը, տնօրենը չի հստակեցրել, բայց հավաստիացրել է՝ ավարտից կարճ ժամանակ անց սրահը վերադարձվել է նախկին տեսքին ու համերգ է կազմակերպվել։ Հարցին՝ թա՞նկ հաճույք է համալիրում հարսանիք կազմակերպելը, պատասխանել է. «Այո, թանկ հաճույք է»: Բադալյանները հարսանիքը համալիրում անցկացնելու համար վճարել են 30 մլն դրամ։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
