«Էլի հիմնականը թողած ընկանք տասներորդականի հետևից»․ Մարգարիտ Եսայան
![]() ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համալիրում հարսանիք էր, վույ աման էս ինչքան զարմացողներ ու ջղայնացողներ կան, Նազենին ու Գարիկը Նիկոլի կենացն են ղողանջում, վույ աման, էս ինչ են անում, էլի հայավարի հիմնականը թողած ընկանք տասներորդականի հետևից, ընկանք հետևանքի հետևից, պատճառը էլի մնաց իր տեղում, բուն պատճառը էլի մնաց ոջիլ ասելու ու վիրավորելու իրավունքի մեջ, էս ամբողջ կործանարար վիճակի մեղավորը էլի մնաց իր տեղում։ Իսկ մենք մնացինք զուտ բառերով էմոցիա, ջղայնություն, վիրավորանք արտահայտողի տխուր և անփառունակ դերի տակ։ Ու դեռ համառորեն չեք ուզում ընկալել, ինչու էր հարսանիքը համալիրում։ Համալիրում հարսանիք էր, որովհետեւ ժամանակին հավուր պատշաճի չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, չմեծարվեցին այդ «հարսանիքի» իրական հերոսները որովհետև ուլի պես մնացինք, երբ ոռնաց, թե Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետեւ Արցախը դատարկվեց, բայց մենք մի բուռ հող չկերանք ու չմեռանք։ Որովհետեւ չհասկացանք, որ, փոխանակ մեկ թիրախի այն է' նիկոլ դավաճանի խփելու, հեռացնելու, փոխանակ առանց Նիկոլ Հայաստանը դառնալու, ամբողջ իր էղած ու չեղած արսենալը ամենամեծ ընդդիմադիր խմբակցության տերը ուղղել է իր երբեմնի ընկերոջ, նույնպես Արցախի հերոսի վրա։ Ու, երբ էս կողմից նրանց տարածած ստին, կեղծիքին, համարժեք պատասխան է տրվում, վիդիտե լի, դուրները չի գալիս։ Այ, դրա համար էլ Համալիրում հարսանիք է։ Ձեզ ինչ։ Համալիրում հարսանիք է դուք ով եք, դուք այս երկրում Տե՞ր եք, եթե Տեր եք, ինչո՞ւ տիրություն չեք անում։ Իսկ ինչո՞ւ երկրում չկա պայքար դավաճան-կապիտուլյանտի դեմ, իսկ ինչո՞ւ չեք զայրանում, երբ պիտակավորում են հասարակությանը, երբ թքում են և ծաղրում։ Իսկ ինչ կլինի երկու օր հետո, հարսանիքն էլ կմոռանաք, ինչպես մոռանում եք ամեն ինչ։ Եվ թող չփորձեն ամեն, փոխաբերական իմաստով, հարսանիքից հետո թուր ճոճել, կարմիր խնձոր աչքներս խոթել, անմեղ հրեշտակ ձևանալ բոլոր դամ պահողները, թող չասեն տուն են պահում, նրանք ևս իրենց էդ դերակատարմամբ պահում են նիկոլական այս ամբողջ ոհմակը։ Դե պահեք ձեր տունը, երկրի հերն էլ անիծեք»։ Աղբյուրը` Մարգարիտ Եսայան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
